Google-ը հատուկ երեխաների համար որոնողական համակարգ է ստեղծում
Google-ը նոր որոնողական համակարգ է մշակում՝ հատուկ երեխաների համար, տեղեկացնում է gazeta.ru- ն:
Ընկերության ներկայացուցիչները հույս ունեն, որ YouTube-ի ու Google Chrome-ի մանկական տարբերակները թույլ կտան համացանցն ավելի անվտանգ դարձնել երեխաների համար:
Նշվում է, որ այն արդեն փորձարկում է անցնում, այդ թվում՝ նաև պոտենցիալ օգտատերերի շրջանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը համաձայնել է առնվազն 19 մլն դոլար փոխհատուցում տրամադրել այն ծնողներին, որոնց երեխաները Google Play ինտերնետային խանութում ինքնագլուխ գնումներ էին կատարել:










