848 ձիաուժ ունեցող նոր Ferrari-ն 1.6 մլն դոլար արժե (լուսանկարներ)
LaFerrari supercar-ի հիման վրա ստեղծված նոր FXX K կոչվող Ferrari-ն արժե 1.6 միլիոն դոլար, գրում է gizmag.com-ը։
Ընկերությունը կատակում է, որ այս մեքենան դժվար թե ինչ-որ մեկը կարողանա ձեռք բերել, եթե նրա մաքուր եկամուտը 100 մլն չէ։
Ferrari ընկերությունը Աբու Դաբիում իր անունով ավտոմրցավազքի հսկա տարածք է բացել, և իր թեմատիկ ցուցահանդեսի վերջին օրը ներկայացված նոր մոդելը փորձնական վարելու են հայտնի մրցույթների մասնակցած վարորդներ։
Մեքենան ունի V12 մարտկոց, 848 ձիաուժ, կարող է զարգացնել մինչև 200 կմ/ժ արագություն և կշռում է 540 կգ։ Այն համալրված է բազմապիսի սենսորներով և ցուցիչներով, ունի Racing SSC, որը վերահսկում է մեքենայի սայթաքումը՝ արագ ընթանալով թեքվելու ժամանակ։
Մեքենան ունի 5 աստիճան Manettino փոխանցման տուփ։ Մեքենան հավաքում է 0-100կմ/ժ արագությունը ընդամենը 3 վայրկյանում։


































