ՆԱՍԱ-ն մարդկանց Մարս է ուղարկելու
ՆԱՍԱ-ն պաշտոնապես հայտարարել է դեպի Մարս մոլորակ նախապատրաստվող առաքելության մասին, գրում է technoguide.com.ua-ը։ Նախկինում, գործակալությունը ձեռնպահ էր մնում առաքելության հետ կապված տեղեկությունների հարցում, չէին հայտնում նույնիսկ ժամկետները։
Այժմ, ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ սկսում է մասշտաբային նախագիծ, որով պատրաստվում է մարդկանց Մարս մոլորակ ուղարկել և հաստատել այնտեղ 2030-ականներին։
Մոլորակում մարդու հաստատմանը կհաջորդի Orion ծրագիրը, որն ամբողջ ընթացքում տեղեկություններ է հավաքագրելու մարդու վրա տիեզերական ռադիացիայի, գրավիտացիայի բացակայության և այլնի մասին, ապա ուղարկվելու է հետ՝ Երկիր։
Գիտնականները կուսումնասիրեն Orion-ի տրամադրած տեղեկությունները հետագայում մարդկանց ուղարկելու համար։ Այս տեղեկությունը հրապարակվել է ՆԱՍԱ-ի Twitter-ի էջում։










