Մարսի վրա հայտնաբերվել է Օբամայի «դեմքը» (լուսանկար)
Ամերիկյան Spirit Rover արբանյակի Pancam Everest տեսախցիկը հեռավոր Մարս մոլորակի մակերևույթին հայտնաբերել է առեղծվածային մի քար, որին ուշադիր նայելու դեպքում կարելի է նշմարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դիմագծերը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տարօրինակ լուսանկարը հայտնաբերել է չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) ուսումնասիրությամբ զբաղվող Սքոթ Ուորինգը, ով հավատում է, որ այս քարն իրականում նախագահի դիմանկարի 3D տպիչի միջոցով արված նկարն է:
«Դատելով դրա դիրքից՝ կարող եմ վստահ ասել, որ այն մեծ քանդակ է, որն ուսերից ներքև թաղված է ավազի մեջ»,- ասել է տղամարդը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ իրարանցում առաջացրած լուսանկարն արվել է դեռևս 2005թ., իսկ ավելի ուշ ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, հասանելի է դարձրել այն համացանցում:











