ԱՄՆ-ում հետաձգել են Orion տիեզերանավի արձակումը, որի օգնությամբ հնարավոր կլինի Մարս թռչել

23:39 • 04.12.14

Նոր սերնդի Orion  տիեզերանավի արձակումը, որը նախատեսված էր դեկտեմբերի 4-ին, հետաձգվել է:  Հրթիռակիր Delta IV-ի արձակումը տիեզերանավի հետ, ՆԱՍԱ-ի տվյաներով, նախատեսված է դեկտեմբերի 5-ին:

 

Ինչպես գրում է newsru.com-ը` ԱՄՆ-ի Ազգային տիեզերական գործակալության մեկնաբանմամբ` սարքավորման արձակումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Մասնագետները հայտնաբերել են, որ վառելիքային փականը խափանումներ ունի, որն էլ ուղղելու համար որոշվել է մի քանի օրով հետաձգել թռիչքը:

 

Ենթադրվում է, որ Orion-ը փորձնական թռիչք կիրականացնի ցածր մերձմոլորակային ուղեծրի սահմաններում` Երկրից մոտ 5.8 հազար կմ հեռավորությամբ: ՆԱՍԱ-ի գնահատումներով` դա կդառնա օդաչուի ձեռքով դեպի Մարս կատարած ճամփորդության առաջին քայլը:

 

 ԱՄՆ-ի իշխանությունները հայտնում են, որ Orion-ը պետք է դառնա վերջին 40 տարվա առաջին տիեզերանավը, որը կուղարկվի ցածր մերձմոլորակային տարածքից այն կողմ:

 

 

ԱՄՆ-ում հետաձգել են Orion տիեզերանավի արձակումը, որի օգնությամբ հնարավոր կլինի Մարս թռչել