Microsoft-ի Surface Mini-ն կարող է թողարկվել մինչև դեկտեմբերի վերջ (լուսանկարներ)
Microsoft ընկերությունը կարծես համաձայն է համացանցում վաղուց շրջանառվող այն տեղեկությանը, որ պատրաստվում է թողարկել հսկա 7.5 դյույմանոց էկրանով, Windows RT 8.1 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետ, գրում է 3dnews.ru-ն։
Նշվում է, որ Surface Mini պլանշետը հնարավոր է թողարկվի արդեն դեկտեմբերի վերջին։ Microsoft ընկերության մարքեթինգային մասնագետները կողմ էին պլանշետի ներկայացման հետաձգմանը, քանի որ կասկածում են դրա շուկայական հաջողությանը։
Չնայած դրան՝ պլանշետի մասին նախնական տվյալները խոսում են այն մասին, որ շուկայում այն կարող է բավական լավ դիրք գրավել, քանի որ ունենալու է լայն էկրան, մինչև 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և 1.7 ԳՀց հզորությամբ Intel ընկերության պրոցեսոր։
Նշվում է նաև, որ այն շատ նման է լինելու ընկերության Surface Pro պլանշետներին։













