Շանհայն ու Բանգկոկն ամբողջովին ջրի տակ կանցնեն. գիտնականներ
Օվկիանոսագիտության վուդսհոլյան ինստիտուտի պրոֆեսոր Լիվիու Ջիոսանը հայտարարել է, որ եկող դարում Յանցզի, Չաուպհրայա և Գանգես գետերի գետաբերանները կարող են անհետանալ ծովի մակարդակի աստիճանաբար բարձրացման պատճառով:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, դրա հետևանքով ամբողջովին ջրի տակ կանցնեն Շանհայ, Բանգկոկ և Դաքքա քաղաքները:
Հեղինակավոր Nature ամսագիրն իր հերթին նշել է, որ աշխարհի խոշորագույն գետերի գետաբերանները գլոբալ տաքացման ու մարդու գործունեության հետևանքով արդեն մի քանի տասնամյակ անց ջրի տակ կանցնեն:










