2014 թվականը կարող է դառնալ պատմության մեջ ամենատաքը. ՄԱԿ

10:59 • 04.12.14

ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ 2014 թվականը կարող է 75 տոկոս հավանականությամբ դառնալ ամենատաքը կամ ամենատաքերից մեկը դիտարկումների ողջ պատմության ընթացքում, ինչը, նրանց կարծիքով, ապացուցում է կլիմայի փոփոխությունը դեպի ջերմաստիճանի բարձրացում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Փորձագետների խոսքերով՝ այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի սանդղակի 0,57 աստիճանով գերազանցել է 1961-ից 1990 թվականների միջին ջերմաստիճանը:

 

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության զեկույցում ասվում է, որ Համաշխարհային օվկիանոսում ռեկորդային ջերմաստիճանը հանգեցրել է Մարոկկոյում, Թուրքիայում և Բալկաններում հորդառատ անձրևների: Այլ վայրերում, հակառակը, այն առաջացրել է ուժեղ երաշտներ:

 

Այն դեպքում, եթե դեկտեմբերը տաք լինի և նախկին 11 ամիսների ընդհանուր միտումը պահպանվի, ապա այս տարին կարող է լինել 1,01 աստիճանով ավելի տաք, քան ռեկորդային տաք 2010 թվականը:

 

 

 

2014 թվականը կարող է դառնալ պատմության մեջ ամենատաքը. ՄԱԿ