Lenovo-ն թողարկել է նոր K3 Music Lemon երաժշտական սմարթֆոնը
Lenovo ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով գործող, 5 դյույմանոց IPS էկրանով K3 Music Lemon երաժշտական սմարթֆոնը, գրում է ferra.ru-ն։
Սմարթֆոնն առանձնանում է իր երաժշտական ունակությունների համալրվածությամբ, քանի որ դրանում տեղադրված է Waves MaxxAudio աուդիոհամակարգը։ Աուդիոհամակարգը թույլ է տալիս ձայնային ազդանշանները փոփոխել, էֆեկտների ենթարկել, ձայնագրել և այլն։
Նոր բջջայինն ունի 8 ՄՊ և 2ՄՊ տեսախցիկներ, 1ԳԲ օպերատիվ հիշողություն։
Սարքի չափսերն են՝ 141 x 70,5 x 7,9մմ, իսկ արժեքը՝ 97 դոլար։ Lenovo K3 սմարթֆոնը հնարավոր կլինի գնել միայն առցանց խանութներից։










