Հրապարակվել են նոր սերնդի Volkswagen Touran-ի լուսանկարները (լուսանկարներ)
Ֆոտոլրտեսներին հաջողվել է նկարել և համացանցում տեղադրել նոր սերնդի Volkswagen Touran մեքենայի՝ ճանապարհային փորձարկումների ժամանակ արված լուսանկարները, գրում է autonews.ru-ն։
Ավտոմեքենան կհավաքվի MQB մոդուլային հարթակի վրա։ Այն ունենալու է 1,2, 1,4 և 2,0 լիտրանոց TSI բենզինային կամ 1,6 և 2,0 լիտրանոց TDI դիզելային շարժիչ։
Ակնկալվում է, որ մեքենան կունենա 10 աստիճան DSG փոխանցման տուփ։















