Ժամանակակից «Պիզայի աշտարակները», բայց՝ ավելի թեք ու տպավորիչ. լուսանկարներ
Նախկինում թեքությունը շինություններում ճարտարապետական թերացում էր, այսօր դա հատուկ ստեղծագործական հորինվածքի արդյունք է: Այս մասին գրում է Bigpicture-ը՝ նոր անդրադարձում ի մի է բերվում 33 ճարտարապետական կոթող, որոնք առանձնանում են թեքություններով, ոչ ստանդարտ ճարտարապետական լուծումներով:
Տատլինի աշտարակը, որ 1919-ին նախատեսվել էր Մոսկվայում կամ Լենինգրադում կառուցելու համար: Բարձրությունը՝ 400 մ, թեքությունը՝ 23,5 աստիճան: Այս նախաձեռնությունից միայն էսքիզներն են մնացել, որոնք անգամ այսօր տպավորիչ են:


«Եվրոպայի դարպասը»՝ զույգ աշտարակներ մադրիդում: 1994-ի այս շինությունը աշխարհում առաջին թեք երկնաքերն է՝ 15 աստիճանով:


Կարոլինյան բժշկական ինստիտուտի Aula Medica լսարանը Շվեդիայում:



Իսսամ Ֆարեսի հասարակական քաղաքականության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը Բեյրութում:



Մոնրեալի աշտարակը Կանադայում: Այստեղի ֆունիկուլերը միակն է աշխարհում, որ թեքված կառույցի ներսում է: Թեքությունը 45 աստիճան է, այն դեպքում, երբ հայտնի Պիզայի աշտարակինը ընդամենը 5 է:



Capital Gate երկնաքերը Աբու Դաբիում, ԱՄԷ: Բարձրությունը՝ 160 մ, թեքությունը՝ 18աստիճան:



Excalibur լեռնադրոմը Գրոնինգենում, Հոլանդիա: Սա աշխարհի ամենաբարձր պատն է լեռնագնացների համար: Շինության բարձրությունը 37 մ է, մուտքը՝ բացարձակապես ազատ:


CCTV-ի՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության կենտրոնական գրասենյակը Պեկինում: Բարձրությունը՝ 234 մ: Երկու աշտարակն էլ ուղղահայաց դիրքից «շեղված են» վեց աստիճանով:



Torre de telecomunicaciones de Montjuïc-ը Բարսելոնայում: Էլեգանտ աշտարակի բարձրությունն է՝ 136 մ է, թեքված է 17 աստիճանով:


ԱՄՆ-ի «Պիզայի աշտարակը» Չիկագոյում: Անցած տարվա 30-ականներին կառուցված այս շինությունը ջրամատակարարման համար է: Թեքված է 5,3 աստիճանով:


Կոպենհագնեի Bella Sky Hotel-ը՝ աշխարհի ամենաթեք հյուրանոցը: Աշտարակների բարձրությունը 76,5 մ՝ 15 աստիճան թեքումով:


Դենվերի գեղարվեստի թանգարանը ԱՄՆ-ում: Ամերիկայի համար սա իրոք փորձարարական էր: Բարձրությունը՝ 37,2 մ:



Սանկտ Պետերբուրգի «Լախտա կոնտրոնը», որը կառուցման ընթացքի մեջ է, տարբեր հատվածներում ունենալու է 22 - 84 մ բարձրություն:













