Ինչպե՞ս հասկանալ Facebook-ի գաղտնիության պայմանները. սոցցանցը հեշտացված պայմաններ է ներկայացնում
Facebook-ի և այլ կայքերի գաղտնիության շուրջ ծագած փոթորկի ժամանակ մի բան ակնհայտ դարձավ, որ օգտատերերից շատերը պարզապես տեղյակ չեն` ինչի տակ են ստորագրել:
Ինչպես գրում է Daily Mail-ը`բողոքներին արձագանքեով` Facebook-ը նոր բաժին է ստեղծել, որն օգտատերերի մեծ մասի համար ավելի է հեշտացնում կայքի պայմաններն ու կանոնները հասկանալը:
Privacy Basics կոչվող սոցցանցի հատվածը օգտատերերի համար կայքի օգտագործման բոլոր ասպեկտները ներկայացնում է հասարակ ինֆոգրաֆիկայի միջոցով, ինչպես նաև՝ ցույց է տալիս` ինչպես փոխել գաղտնիության տվյալները:
Կայքը բացատրում է նաև, թե ինչ կարող են տեսնել ձեր մասին այլ ֆեյսբուքյան օգտատերեր, երբ վերջիններս կայքում են, ինչպես նաև՝ ձեզ հետ հաղորդակցվելիս:










