Twitter-ը բողոքում է. մարդիկ խոստովանում են անպատիժ մնացած հանցագործությունները
Բողոքի ակցիան, որն անցկավում է #CrimingWhileWhite հեշթեգի (հանցագործություններ կատարելով` սպիտակամորթ լինելով) ներքո, որի շրջանակում Twitter-ի օգտատերերը պատմում են`ինչպես է իրենց հաջողվել խուսափել մանր-մունր իրավախախտումներից, մեծ լսարան է հավաքել համացանցում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն`այս նախաձեռնությունն սկսվել է սևամորթ ամերիկացիների հանդեպ իրավապահների դաժանության դեմ բողոքի ակցիայի ֆոնին:
Բողոքի ակցիայի պատճառ էր դարձել Նյու Յորքում սևամորթ Էրիկ Գարների սպանության գործով ոստիկան Դանիել Պանտալեոյին պատասխանատվության չենթարկելու մասին դատարանի որոշումը: Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա հուիսին: Որոշ տվյալներով`անզեն կասկածյալի ձերբակալության ժամանակ Պանտալեոն հնարք է կատարել, որն արդեն քսան տարի է՝ արգելված է նյույորքյան ոստիկանությունում:










