Շվեդ արվեստագետը մեքենա հիշեցնող շքեղ զբոսանավ է առաջարկել. լուսանկարներ
Daily Mail-ը հայտնում է նոր՝ Xhibitionist անվանումով սուպերզբոսանավի մասին, որը արտաքինից գուցե Բեթմենի մեքենան է հիշեցնում: Այն արժե 16 ֆունտ:
Շվեդ դիզայներ Էդուարդ Գրեյի նոր զբոսանավը, որ առայժմ ներկայացված է մակետով, ունի 75 մ երկարություն:
Ներքին հարդարանքն ար դեկոյի ոճով է ՝ դասականի նոտաներով, ջահերը Baccarat-ից են, կա Steinway դաշնամուր: Ջրի մեջ փայլում է LED լուսավորության միջոցով: Էքստրավագանտ լինելուց բացի՝ այս նորույթը նաև բազմաֆունկցիոնալ է, բայց դրա գլխավոր նպատակը, ինչպես նշում է աղբյուրը, «դեպի իրեն գլուխներ պտտելն է»:





















