Հոնկոնգում ներկայացվել է թռչող ափսեի տեսքով բարձրախոս (լուսանկարներ)
Հոնկոնգում պատրաստվում են զանգվածային արտադրության հանել Bluetooth ծրագիրն աջակցող անսովոր Mars ակուստիկ համակարգը: Այդ մասին ասված է արտադրողի կայքում, գրում է korrespondent.net-ը:
Սարքն ունի թռչող ափսեի տեսք: Այդկերպ այն չունի ոչ դիմացի, ոչ հետևի մաս, ինչը նույնպես բարելավում է ձայնը:
Բջջային հեռախոսի Bluetooth ազդանշանի ուժգնությամբ սարքը որոշում է տիրոջից հեռավորությունը և ավտոմատ հարմարեցնում ձայնի ուժգնությունը:












