Tentsile-ը ներկայացրել է «բազմահարկ» վրան, որն ամրացվում է ծառերի միջև (լուսանկարներ)
Բրիտանական Tentsile ընկերությունը ներկայացրել է նոր դիզայնով ստեղծված վրանը, որն ամրացվում է ծառերին և ունի մի քանի հարկ, գրում է gizmag.com-ը։
Վրանն ունի եռանկյուն կառուցվածք, որի երեք անկյուններն ամրացվում են մոտակայքում գտնվող ծառերին, արդյունքում վրանը գետնից բարձր է լինում 1.2 մետրով, այն նաև անվանում են Stingray։
Վրանի մի քանի հարկերի միջով կարելի է անցնել եռանկյունու մեջտեղում գտնվող «դռնակով»։ Այն կշռում է ընդամենը 9 կգ, ծալվում և տեղավորվում է 59 x 25 x 25սմ չափսի պայուսակի մեջ։
Հասանելի են մի քանի գույներով՝ կանաչ, նարնջագույն, մուգ մոխրագույն, զինվորական նախշերով և արժեն 595 դոլար։

















