Lexus-ը որոշել է, թե ինչ անուն կունենա իր նոր շքեղ սպորտքարը. լուսանկարներ
Ճապոնական Lexus ավտոկոնցեռնը գրանցել է իր նոր սպորտքարի անվանումը:
«Կորեսպոնդենտի» փոխանցմամբ՝ դրանք են LC 500-ը և LC 500h-ը: Վերջիններս գրանցվել են ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի շուկաների համար:
Lexus LC 500-ն ըստ ամենայնի՝ կունենա 3,5 -լիտրանոց V6 էլեկտրական շարժիչ՝ ավելի քան 500 ձիաուժ հզորությամբ: Առայժմ անհայտ է, թե մոդելը երբ վաճառքի կհանվի:
























