Հարյուր մլրդ կադր վայրկյանում. ստեղծվել է աշխարհի ամենաարագ տեսախցիկը

00:21 • 06.12.14

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները Սենթ Լուիսում հայտարարել են աշխարհում ամենաարագ տեսախցիկն ստեղծելու մասին:

 

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` սարքավորումն ունակ է երկչափ լուսանկարներ անել` հարյուր միլիարդ կադր վայրկյանում հաճախականությամբ: Ժամանակակից տեսացիկները լուսանկարներ են անում մինչև մի քանի տասնյակ մլն կադր հաճախականությամբ՝ տեսախցիկից տեղեկատվության ստացման և դա էլեկտրոնային չիպի վրա ձայնագրելու սահմանափակման պատճառով:

 

 Ամերիկացի գիտնականներին հաջողվել է հաղթահարել այդ սահմանափակումները`օգտագործելով լազերային ճառագայթների՝ ֆոտոնների տարածման առանձնահատկությունը:

 

 Ստեղծողների կարծիքով` նոր հայտնագործությունը կօգնի բառացիորեն տեսնել լույսի շարժումը և կարող է  պետք գալ հետազոտական աշխատանքների համար, որոնք կապված են կենսամոլեկուլների ու քիմիական ռեակցիաների դինամիկայի հետ:

 

 

 

Հարյուր մլրդ կադր վայրկյանում. ստեղծվել է աշխարհի ամենաարագ տեսախցիկը