Sony-ի աշխատակիցները սպառնալիքներով նամակներ են ստացել

11:32 • 06.12.14

Հաքերներն ամերիկյան Sony Pictures Entertainment կինոընկերության աշխատակիցներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ սպառնալով նրանց ընտանիքներին, գրում է Взгляд-ը։

 

Նամակների հեղինակները ներկայացել են որպես Guardians of Peace հաքերական խմբավորման անդամներ, ովքեր ավելի վաղ կոտրել էին ընկերության համակարգչային ցանցը և ստացել աշխատակիցների էլեկտրոնային փոստերի և այլ տվյալների հասանելիությունը, որից հետո սպառնացել էին ընկերության ղեկավարությանը հրապարակել դրանք։

 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բոլոր հաղորդագրությունները պարունակում են նույն տեքստը, որում, մասնավորապես, նշվում է, որ «հույսը կլքի ձեզ, և Sony Pictures-ը կկործանվի»։

 

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչն արդեն հաստատել է տվյալ տեղեկությունը՝ նշելով, որ ղեկավարությունն աշխատում է ուժային կառույցների հետ։

Sony-ի աշխատակիցները սպառնալիքներով նամակներ են ստացել