Վիետնամում հայտնաբերվել է ծառի ճյուղից չտարբերվող միջատի տեսակ (լուսանկարներ)
Վիետնամի հեռավոր ջունգլիներում կենսաբանները հայտնաբերել են միջատի նոր տեսակ, որն արտաքինից անհնար է տարբերել սովորական ծառի ճյուղից:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Բնական գիտությունների բելգիական թագավորական ինստիտուտի մասնագետները տեղեկացրել են, որ հայտնաբերել են Phasmatodea անվանմամբ բույսն իրենց արշավի ժամանակ:

«Ճյուղ-միջատն» ունի 60 սմ երկարություն, դրա լայնությունը, թևերի բացվածքը ներառյալ, 36 սմ է: Այս բույսն առավել ակտիվ է գիշերը. այն կարողանում է քամելեոնի պես փոխել գույնն ու ձևացնել, թե իբր քամուց ճոճվող ճյուղ է:












