Toyota-ն այս ամիս կսկսի ջրածնային շարժիչով աշխատող առաջին մեքենայի վաճառքը

11:07 • 06.12.14

Ճապոնական Toyota Motor մեքենաշինական ընկերությունը դեկտեմբերի 15-ից կսկսի ջրածնային շարժիչով առաջին սերիական մոդելի վաճառքը:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Mirai («Ապագա») սեդանը կվաճառվի ճապոնական շուկայում ու կարտահանվի Արևմտյան Եվրոպա ու Միացյալ Նահանգներ:

 

ՄԻնչ 2014թ. ավարտն ընկերությունը մտադիր է վաճառել այդպիսի 400 մեքենա, իսկ 1 տարի անց փոխադրամիջոցի արտադրությունը կեռապատկվի: 2020 թ. դրությամբ Toyota-ն մտադիր է տարեկան վաճառել 50.000, իսկ 2030թ.` 400.000 մեքենա:

 

Ընկերությունը մտադիր է Mirai մոդելի արտադրության մեջ ներդնել 162 մլն դոլար: Կառավարությունը խոստացել է Mirai-ի ամեն մի գնորդի 17.000 դոլարի սուբսիդիա տրամադրել:
 

 

 

 

 

Toyota-ն այս ամիս կսկսի ջրածնային շարժիչով աշխատող առաջին մեքենայի վաճառքը