Մարկ Ցուկերբերգը ծիծաղելի է համարում համացանցային գովազդի վերաբերյալ Թիմ Կուկի կարծիքը

11:00 • 06.12.14

Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը «ծիծաղելի» է անվանել Apple ընկերության մեկնաբանություններն այն ընկերությունների մասին, որոնք վաստակում են համացանցային գովազդի շնորհիվ, գրում է Лента-ն։

 

Այս տարվա սեպտեմբերին Թիմ Կուկը հայտարարություն էր հրապարակել, որում բացատրել էր Apple-ի աշխատանքի քաղաքականությունն օգտատերերի տվյալների վերաբերյալ։ Հայտարարության կետերից մեկն էլ եղել էր ընկերության և գովազդի շնորհիվ վաստակող մի շարք համացանցային ընկերությունների դիրքորոշումների հակադրությունը։

 

«Մի քանի տարի առաջ օգտատերերը սկսեցին հասկանալ, որ երբ առցանց ծառայությունն անվճար է, ապա սպառող չէ։ Դուք արտադրանք եք։ Սակայն մենք Apple-ում կարծում ենք, որ հիանալի սպառողական փորձը չպետք է ձեռք բերվի գաղտնիությունից հրաժարվելու գնով»,- գրել է Կուկը։

 

Ցուկերբերգն առցանց գովազդը «հրեշացնելն» անվանել է անհեթեթություն։ «Ինձ զայրացնում է այն, որ մարդիկ ավելի հաճախ են սկսել մտածել գովազդային բիզնես մոդելի մասին այնպես, կարծես դա հեռացնում է ընկերությանն իր սպառողից։ Ինձ թվում է՝ այդ հասկացությունը ծիծաղելի է։ Դուք, ինչ է, կարծում եք, որ երբ վճարում եք Apple-ի արտադրանքի համար, դուք ավելի մո՞տ եք դառնում նրան։ Եթե դուք նրանց ավելի մտերիմ դառնայիք, ապա նրանք իրենց արտադրանքն ավելի էժան կդարձնեին»,- հայտարարել է Ցուկերբերգը։

 

Մարկ Ցուկերբերգը ծիծաղելի է համարում համացանցային գովազդի վերաբերյալ Թիմ Կուկի կարծիքը