Հյս. Կորեան հայտարարել է, որ կապ չունի Sony Pictures-ի դեմ հաքերային հարձակման հետ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, թե կապ չունեն Sony Pictures Entertainment-ի վրա իրականացված հաքերային հարձակման հետ՝ նշելով, որ դա կարող էին արած լինել երկրի քաղաքական ռեժիմի կողմնակիցները. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության ազգային հանձնաժողովը: Փաստաթղթում նշվում է, որ «կեղծ տեղեկությունները» հարձակմանը ԿԺԴՀ-ի կապ ունենալու վերաբերյալ, տարածվել են Հարավային Կորեայի կողմից:
«Մենք չգիտենք, թե Ամերիկայում որտեղ է գտնվում Sony Pictures-ը և թե ինչ սխալ քայլերի համար է ընկերությունը հարձակման թիրախ դարձել և անգամ չենք էլ ուզում իմանալ»,-ասված է հայտարարության մեջ:
Sony Pictures Entertainment-ի վրա հարձակումը տեղի էր ունեցել նոյեմբերի 24-ին: Հաքերներին հասանելի էր դարձել կինոյի գործիչնբերի և ընկերության աշխատակիցների 47 հազար անձնական տվյալ:
Տեղեկություն էր տարածվել, որ հարձակումը կարող են իրականացրած լինել հյուսիսկորեացի ցանցահենները, որոնք աշխատել են Չինաստանում, սակայն ԿԺԴՀ-ն դա հերքում է:










