Google-ի ղեկավարը գլխավորել է Guardian-ի վարկածով համաշխարհային ԶԼՄ-ների ամենաազդեցիկ անձանց ցանկը
Բրիտանական The Guardian թերթի հրապարակած համաշխարհային զանգվածային լրատվամիջոցների 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակն այս տարի գլխավորել է Google ընկերության համահիմնադիր և նրա գործադիր տնօրեն Լարի Փեյջը, հաղորդում է ТАСС-ը:
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Առաջին եռյակը եզրափակում է Apple ընկերության նախագահ Թիմ Կուկը:
«Այս տարվա յուրահատկությունը համացանցային հսկաների ազդեցության աճն է, որոնք այժմ վերահսկում են տեղեկատվական հոսքերը: Ընդ որում՝ ավելի ու ավելի ակտուալ է դառնում հարցը, թե ինչ են նրանք անում մեր տվյալների հետ և ինչպես են օգտագործում նման տեղեկատվության նկատմամբ հասանելությունը»,- գրում է The Guardian-ը:
Ռեյթինգի չորրորդ հորիզոնականում է BBC-ի ղեկավար Թոնի Հոլը, հինգերորդում՝ Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը: Այնուհետև հաջորդում են Twittter ընկերության ղեկավար Դիկ Կոստոլոն, News Corp-ի նախագահ Ռուպերտ Մերդոկը:










