2015 թվականին առաջին անգամ Yahoo!-ն առաջ կանցնի Twitter-ից բջջային գովազդի շուկայում
2015-ին Yahoo! համացանցային հսկան առաջին անգամ առաջ կանցնի Twitter միկրոբլոգների ծառայությունից՝ ԱՄՆ-ում բջջային գովազդի շուկայի ծավալով, ասված է eMarketer հետազոտական ընկերության կանխատեսման մեջ, հաղորդում է ТАСС-ը:
Yahoo!-ի բջջային գովազդից ստացված եկամուտը հաջորդ տարի կկազմի ողջ շուկայի 3,74 տոկոսը, իսկ Twitter-ինը՝ 3,69 տոկոսը:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականին բջջային գովազդի շուկան կաճի 50 տոկոսով և կհասնի 28,5 միլիարդ դոլարի, իսկ 2016 թվականին կաճի 41 տոկոսով և կկազմի 40,16 միլիարդ դոլար, կարծում են eMarketer-ում:
Ընդ որում՝ շուկայի խոշոր խաղացողները կմնան իրենց առաջատար դիրքերում. 2015 թվականի արդյունքներով՝ Google-ի և Facebook-ի մասնաբաժինը կկազմի ԱՄՆ-ի բջջային գովազդի ողջ շուկայի 5,17 և 16,68 տոկոսը՝ համապատասխանաբար:










