Համացանցում է հայտնվել ավելի քան 5000 փաստաթուղթ Էյնշտեյնի հայտնագործություններից

19:07 • 08.12.14

Փրիսթոնի համալսարանի հրատարակչությունը համացանցում հրապարակել է գիտնական, ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի հայտնագործությունների մասին 13 հատոր` 5000 փաստաթղթով:

 

Ինչպես գրում է Корреспондент-ը` The New York Times-ին հղումով, «Թվային Էյնշտեյն» անվանումով ծրագիրը գործարկվել է 1986-ին` գիտնականի հայտնագործություններն ի մի բերելու, թարգմանելու և հստակեցնելու նպատակով:

 

2000 թվականից սկսած՝ ծրագիրը հովանավորել են Փրիսթոնի համալսարանը և Երուսաղեմի եվրոպական համալսարանը, որին  1995-ին իր բոլոր պահպանված ձայնագրություններն ու թղթերը կտակել էր Էյնշտեյնը:

 

 Հրապարակված նյութերում գիտնականի նամակներն են, հարաբերականության տեսության շուրջ նշումները, վաղ աշխատանքները, և նամակագրությունը լավագույն ընկերոջ` Միկելե Բեսսոյի հետ:

 

13 հատորը հրատարակվել է գերմաներենով, սակայն մեծ մասը թարգմանվել է անգլերեն: 14-րդ հատորը մտադիր են հրապարակել 2015-ի հունվարին: Փրիսթոնի համալսարանը մտադիր է ընդհանուր 30 հատոր թվայնացնել և հրապարակել:    

 

 

Համացանցում է հայտնվել ավելի քան 5000 փաստաթուղթ Էյնշտեյնի հայտնագործություններից