McLaren-ը ածխածնային թափքով հիբրիդային սուպերքար կթողարկի` սահմանափակ քանակով (լուսանկարներ)
McLaren Automotive ընկերությունը 20 օրինակով P1 հիբրիդային սուպերքար կկառուցի` ամբողջովին ածխածնից պատրասված թափքով: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` այս մասին Instagram-ում գրել է ամերիկացի ձեռներեց և ավտոմեքենաների կոլեկցիոներ Մեննի Խոշբինը:
«Երբ երկու տարի առաջ գնեցի իմ P1-ը, ես անմիջապես հետաքրքրվեցի` արդյո՞ք հնարավոր է մեքենան պատվիրել ամբողջական ածխածնային թափքով: Այժմ ինձ հայտնել են ընկերությունից, որ կթողարկեն նման մեքենաների 20 օրինակ», - գրառել է Խոշբինը:
Դեռևս ոչինչ հայտնի չէ մեքենայի թողարկման ամսաթվի կամ արժեքի մասին: ներկա պահին McLaren P1 ստանդարտային մոդելի բոլոր օրինակները վաճառված են:
McLaren P1 բազային մոդելի հիբրիդային ուժային համակարգը կազմված է 3.8 լիտր ծավալով երկտուրբո V8-ը, 179 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչից, համալիր մարտկոցներից և 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփից: Ընդհանուր հզորությունը կազմում է 916 ձիաուժ: Սպորտային մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 350 կմ է:


















