Իր տեսակի մեջ առաջին մկնիկը, որն արձանագրում է կենսաբանական փոփոխությունները (լուսանկարներ, տեսանյութ)

10:47 • 08.12.14

MionixLabs ընկերության մասնագետների թիմը ներկայացրել է իր տեսակի մեջ առաջին մկնիկը, որը գրանցում է այն օգտագործողի կենսաբանական տվյալների փոփոխությունները հատուկ ցուցիչների և սենսորների միջոցով, գրում է 3dnews.ru-ն։

 

Նոր սարքը կոչվում է  NAOS QG, որը կարող է հետևել օգտատիրոջ մաշկա-գալվանական ռեակցիային, որը հիմնականում արտահայտվում է մաշկի ֆիզիկական փոփոխություններով և քրտնարտադրությամբ։

 

Այդ մեթոդը հիմնականում օգտագործվում է հոգեթերապևտների կողմից անձի հոգեկան, հուզական և ֆիզիկական վիճակը դիտարկելու համար։

 

Այն նաև կարողանում է ստուգել անձի սրտի զարկերի արագությունը։ Նման մկնիկը, ըստ մշակողների, շատ օգտակար կլինի համակարգչային խաղերի սիրահարների ֆիզիկական և էմոցիոնալ արձագանքներին հետևելու համար։

 

Մշակողները մկնիկը ներկայացրել են Kickstarter դրամահավաքության կայքում, որտեղ նշում են, որ նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է 100.000 դոլար, որից առայժմ հավաքվել է մոտ 35.000-ը։

 

Եթե նախագիծը հաջողությամբ ֆինանսավորվի, ապա սարքը շուկա կհանվի 2015-ի հուլիսին և կարժենա 99 դոլար։

 

www.objectivegamereviews.com

www.gamereactor.se

Իր տեսակի մեջ առաջին մկնիկը, որն արձանագրում է կենսաբանական փոփոխությունները (լուսանկարներ, տեսանյութ)