Հին եգիպտական սարկոֆագի միջից քրմի 14-ամյա տղայի մումիա է հայտնաբերվել. լուսանկարներ
Գիտնականները բացել են 2,500-ամյա հնության սարկոֆագը և դրա մեջ 14 տարեկան տղայի մումիա հայտնաբերել :
Ըստ ամենայնի՝ Մինիրդիս անունով տղան եղել է եգիպտական քրմի որդին: Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ մումիան հոյակապ է պահպանվել, սակայն գիտնականները չեն կարողանա ուսումնասիրել դրա դեմքը. երկար մնալուց սարկոֆագն այնպես է կպել մումիայի դեմքին, որ պոկելու դեպքում դեմքը կարող է փշրվել-փոշիանալ: Փոխարենը գիտնականների տրամադրության տակ է քրմի որդու մումիֆիկացված ոտքի թաթը:
Հին դագաղը բացվել է Չիկագոյի Դաշտային թանգարանում, որտեղ գտնվել է 1920-ականներից ի վեր: Առաջիկայում գտածոն կմասնակցի «Մումիաներ. պատկերներ անդրշիրիմյան կյանքից» ցուցահանդեսին:















