Toshiba-ն ներկայացրել է ամենամեծ պլանշետն աշխարհում (լուսանկար)

22:57 • 08.12.14

Ճապոնական տեխնոլոգիական հսկա Toshiba ընկերությունը  ներկայացրել է Shared Board (TT301) նորագույն պլանշետը, որն աշխատում է   Android  օպերացիոն համակարգով: Այս մասին հայտնում է Корреспондент-ը`  ընկերության մամլո ծառայությանը հղումով:

 

Գաջեթը 24 դյույմ անկյունագծով էկրան ունի` 1920 х 1080 կետայնությամբ, ինչն այն ամենմեծն է դարձնում աշխարհում և թույլ է տալիս այն կիրառել որպես մոնիտոր և հեռուստացույց, ինչպես նաև՝ ինտերակտիվ տեղեկատվական տախտակ:

 

 Սարքավորումը նման չէ սովորական պլանշետի, քանի որ չափսերով ավելի շատ նմանվում է մոնիտորի: Toshiba TT301-ը համալրված է երկմիջուկ պրոցեսորով` 1 գեգահերց հաճախականությամբ, և 16 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ, ինչպես նաև՝ ինֆրակարմիր հեռակառավարման վահանակի հնարավորությամբ և երկու բարձրախոսով:  

 

 Toshiba TT301-ը աշխատում է Android4.2.1 օպերացիոն համակարգով, որում գործարկվել է Multi Window-ի տեղադրման համակարգ: Պլանշետի դեբյուտային թողարկումը տեղի կունենա Ճապոնիայում, սակայն ամսաթիվն ու արժեքը դեռևս չեն հաղորդվում:

 

Toshiba презентовала самый большой планшет в мире

 

 

 

 

Toshiba-ն ներկայացրել է ամենամեծ պլանշետն աշխարհում (լուսանկար)