Հատուկ սելֆիի սիրահարների համար. հնդկական ընկերությունը ներկայացրել է Canvas Selfie նոր սմարթֆոնը (լուսանկար)
Micromax հնդկական ընկերությունը Android-ի հիման վրա աշխատող նոր սմարթֆոն է ներկայացրել` նախատեսված նրանց համար, ովքեր հաճախ են իրենք իրենց նկարում: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Fotoarena-ին հղումով, այդ իսկ պատճառով գաջեթն ստացել է Canvas Selfie անվանումը:
Սելֆիի սիրահարների համար նախատեսված է 13 մեգապիքսել ճակատային տեսախցիկ, որը սմարթֆոնը մոտեցնում է վերջերս ներկայացված HTC Desire Eye սմարթֆոնին: Երկու կողմից էլ լուսադիոդային ֆոտոլույսեր են տեղադրված, որոնք թույլ են տալիս լուսանկարել նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում:
Canvas Selfie սմարթֆոնի տեխնիկական բնութագրիչներն են՝ 4.7 դյույմ անկյունագծով էկրանը` 1280 х 720 պիքսել կետայնությամբ և Gorilla Glass3 պաշտպանիչ ապակիով, ութամիջուկ պրոցեսորը` 1.7 գեգահերց հաճախականությամբ, 2 գիգաբայթ օպերատիվ և 16 գիգաբայթ ներքին հիշողությամբ:
Սմարթֆոնը ղեկավարվում է Android 4.4 Kit Kat օպերացիոն համակարգով և հագեցած է SIM քարտի համար նախատեսված երկու սլոթով: Micromax Canvas Selfie սմարթֆոնի վաճառքը կսկսվի 2015-ի հունվարին: Գինը դեռևս հայտնի չէ:













