Facebook-ը հեշտացրել է հին հրապարակումների մեջ որոնումը

08:34 • 09.12.14

Facebook սոցիալական ցանցը որոշել է կատարելագործել հրապարակումների պատմության մեջ որոնումների համակարգը: Ծառայության էջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ այժմ օգտատերերին հասանելի կլինի արագ որոնման գործառույթը, հաղորդում է gazeta.ru-ն:


Այժմ համակարգը կաշխատի անհատականացված ձևով: Որոնման տողում հավաքելով որևէ բառ, օգտատերը կտեսնի ոչ միայն դրա հետ կապված ամենահայտնի էջերը, այլև ընկերների այն գրառումները, որտեղ այդ բառը հիշատակվել է:


Թարմացված որոնման համակարգը հասանելի կլինի ինչպես համակարգչի, այնպես էլ բջջային հավելվածների օգտատերերի համար:

Facebook-ը հեշտացրել է հին հրապարակումների մեջ որոնումը