Ճապոնիայում Անջելինա Ջոլիին մեղադրել են ռասիզմի մեջ և պահանջել արգելել նրա ֆիլմի ցուցադրումը

Պատմական փաստերի տարածման ճապոնական ազգային հանրության ակտիվիստները Անջելինա Ջոլիին մեղադրել են ռասիզմի մեջ:
Ինչպես գրում է Корреспондент-ը` The Daily Telegraph-ին հղումով, ճապոնացիների մոտ վրդովմունք են առաջացրել Ջոլիի՝ Երկրորդ աշխարհամարտի մասին «Աննկունը» ֆիլմի որոշ տեսարաններ: Տեղի ազգայնականների կարծիքով` ֆիլմում նկարահանված` ճապոնացի զինվորիների ծաղրանքը ամերիկացի ռազմագերիների նկատմամբ հիմնված է բացառապես ռասայական նախապաշարմունքների վրա և իրականության հետ ոչ մի կապ չունեն:
Ակտիվիստները խնդրագիր են կազմել Change.org կայքում` պահանջելով արգելել ֆիլմի ցուցադրումը Ճապոնիայում, իսկ գլխավոր դերերից մեկի մարմնավորողին` դերասան ու երաժիշտ Միյավիին, երկրում հայտարարել «պերսոնա նոն-գրատա»: Փաստաթուղթն արդեն 8000 մարդ է ստորագրել:











