Lexus-ը մտադիր է երկու նոր կաբրիոլետ թողարկել ապագայում (լուսանկար)

21:01 • 09.12.14

Lexus ընկերությունը դիտարկում է միանգամից երկու կաբրիոլետ ստեղծելու հնարավորությունը:   Ճապոնական ավտոարտադրողի ծրագրերի մասին հայտնում է Motor.ru-ն` հղում կատարելով Automotive News-ին:

 

Ավելի վաղ Lexus-ի ղեկավարությունը հայտնել էր, որ բաց տանիքով մոդելի փոխարեն  ընկերությունն ուժերը կկենտրոնացնի  եռաշարք նստելատեղերով քրոսովերի ստեղծման վրա:

 

 Automotive News-ի տեղեկություններով` Lexus-ում ուսումնասիրում են RC կուպեի և LC սուպերքարի հանովի տանիքով տարբերակի թողարկման հնարավորությունը:

 

 Ներկայում Lexus-ի շարքը համալրված է միայն մեկ կաբրիոլետով` նախորդ սերնդի IS C-ով:

 Lexus RC կուպեն ներկայացվել է 2013-ի աշնանը` 317 ձիաուժ հզորությամբ V6 բենզինային շարժիչով:

 LC սուպերքարը շուկա դուրս կգա 2016-ին: Մոդելը կներկայանա որպես Porsche 911-ի մրցակից:

 

Lexus-ը մտադիր է երկու նոր կաբրիոլետ թողարկել ապագայում (լուսանկար)