Գիտնականները մտադիր են բացահայտել Լուսնի ծագման գաղտնիքը
Լուսնի վրա մարդու վայրէջք կատարելուց հետո մոտ 50 տարի է անցել, և այժմ բրիտանացի գիտնականները մտադրիր են վայրէջք կատարող մեքենա (lander) ուղարկել Երկրի արբանյակի հարավային բևեռ:
Ինչպես գրում է Корреспондент-ը` BBC-ին հղումով, եթե նրանք հաջողության հասնեն, ապա հնարավոր է` բացահայտեն Լուսնի ծագման գաղտնիքը:
«Լուսնի առաքելություն-1»-ի շրջանակում նախատեսվում է Լուսնի հարավային բևեռ ուղարկել սարքավորում, որը կօգնի բացահայտել Լուսնի առաջացման գաղտնիքը: Այս առաքելության նախնական նպատակը հարավային բևեռի ուսումնասիրությունն է, որը մինչ օրս չի ուսումնասիրվել:










