Համակարգչային մկնիկը 46 տարեկան է (լուսանկարներ)
Ուղիղ 46 տարի առաջ այս օրը՝ 1968-ի դեկտեմբերի 9-ին, ամերիկացի գյուտարար Դուգլաս Էնգելբարտը՝ Սթենֆորդի գիտահետազոտական ինստիտուտից, Սան Ֆրանցիսկոյում անցկացվող հաշվիչ մեքենաների համաժողովի ժամանակ աշխարհին ներկայացրեց համակարգչային մկնիկը և ցուցադրեց, թե ինչպես է այն աշխատում, գրում է rg.ru-ն՝ hi-tech.mail.ru-ին հղումով։
Առաջին մկնիկը փայտից էր, ուներ մեծ երկաթե անիվ և ընդամենը մեկ կոճակ։ Մկնիկի դիզայնը ժամանակի ընթացքում փոփոխվել է. 1970-ականներին դարձել է երկու կոճակով, իսկ երկաթե անիվը փոխարինվել է պլաստմասսայե գնդակով։
Այդ ժամանակ այն արժեցել է 400 դոլար։
1983-ին Apple ընկերությունը մեկ կոճակ ունեցող մկնիկ է արտադրել Lisa համակարգչի համար, իսկ գինն իջել է 25 դոլարի։
Առաջին լազերային մկնիկը հայտնվել է 1990-ականներին, իսկ 2004-ին արդեն սկսվել է մկնիկի զանգվածային արտադրությունը։
Այսօր մկնիկներն արդեն հասանելի են տարբեր դիզայններով՝ մրգերի, կենդանիների, խաղալիքների տեսքով, տարբեր զարդարանքներով պատված։






























