Օբաման ԱՄՆ-ի առաջին նախագահն է, ով ծրագիր է գրել JavaScript-ով (լուսանկարներ, տեսանյութ)
Բարաք Օբաման ԱՄՆ-ի առաջին նախագահն է, ով համակարգչային ծրագիր է գրել։ Նախորդ տարի նա դիմել էր երիտասարդներին՝ կոչ անելով զարգացնել ծրագրավորման գիտելիքները։
«Բավական է պարզապես խաղալ հեռախոսով։ Ծրագրավորե՛ք այն», -մասնավորապես ասել էր նա, փոխանցում է Газета-ն։
Նախօրեին, մասնակցելով համակարգչային գիտելիքների կրթական շաբաթվա բացմանը, ԱՄՆ նախագահն իր առաջին ծրագիրն է գրել JavaScript-ով։
«Բոլորն էլ սկսում են հեշտ ծրագրերից։ Ոչ ոք չի սկսում բարդ խաղեր ստեղծելուց»,- բացատրել է միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Code.org պորտալի համահիմնադիր Հադի Պարտովին։
Օբաման ներկա է եղել Նյու Ջերսիի դպրոցներից մեկում անցկացված բաց դասին։ Պարտովիի խոսքով՝ նախագահը չի կատարել հանձնարարությունը սկզբից մինչև վերջ, այլ քայլել է մի համակարգչից մյուսը, դիտել աշակերտների աշխատանքը և մի քանի կոդ գրել ինքնուրույն։















