Նիդեռլանդներում տերևների մաքրման համար գնացքները կհամալրվեն լազերային համակարգերով (տեսանյութ)
Նիդեռլանդներում վերջին տարիներին մշակվող համակարգն արդեն պատրաստ է շահագործման, այն կօգնի բնակավայրերի միջև անցնող գնացքների գծերը մաքրել տերևներից և այլ թափոններից, որոնք կարող են խոչընդոտել երթևեկությանը, գրում է 3dnews.ru-ն՝ New Scientist-ին հղումով։
Համակարգի մշակմամբ զբաղվում է Դելֆտի տեխնոլոգիական համալսարանը, որն ամրացված լազերային սարքի շնորհիվ արագ վերացնում և ոչնչացնում է օրգանական աղբը, ներառյալ՝ նավթի մնացորդները։
Մասնագետները նշել են, որ այս մեթոդը չի վնասում գծերը՝ ավազի կամ քիմիական հեղուկ լուծույթների համեմատ։ Լազերի ճառագայթի երկարությունը 1.064 նանոմետր է և այն 80 կմ/ժ արագության տակ կարող է խոնավ տերևներով լցված ռելսերը մաքրել առանց կանգ առնելու՝ ետևից թողնելով չոր և մաքուր երկաթուղի։
Նշվում է, որ նախևառաջ կլուծվի գնացքների ուշանալու հարցը, որի պատճառը հենց գնացքի գծերի աղտոտվածությունն էր, ինչպես նաև գնացքների երթևեկությունն ավելի ապահով կդառնա։










