Samsung ընկերությունը վիրտուալ իրականության սաղավարտ է թողարկել

09:54 • 09.12.14

Հարավկորեական Samsung ընկերությունը վաճառքի է հանել վիրտուալ իրականության Gear VR սաղավարտը, որն արժե 199 դոլար: Այդ մասին է վկայում Samsung-ի կայքում տեղադրված հաղորդագրությունը, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Samsung-ն առաջին անգամ ցույց է տվել սարքն այս տարվա սեպտեմբերի սկզբին: Gear VR-ն ստեղծվել է Oculus ընկերության օգնությամբ, որն ավելի ուշ գնել է Facebook-ը:

 

Innovator Edition տարբերակը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի վաղ ծանոթանալ սարքին, քան զանգվածային շուկայի համար հասանելի լինելը, ինչպես նաև վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ամենահավատարիմ երկրպագուների համար:

 

Համաձայն Samsung-ի կայքում տեղադրված նկարագրության՝ սաղավարտն ապահովում է 360 աստիճանի վիրտուալ տեսարաններ խաղերում, տեսանյութեր և նկարներ նայելիս: Բացի այդ, սարքը զինված է սենսորային կառավարման գործառույթներով և աջակցում է Oculus VR առցանց խանութից հավելվածները:

 

Samsung ընկերությունը վիրտուալ իրականության սաղավարտ է թողարկել