10 լավագույն սմարթֆոնները` ըստ Business Insider-ի (լուսանկարներ)

11:11 • 09.12.14

Ամանորյա տոները մոտենում են, և մարդիկ մտածում են, թե ինչ նվեր գնել իրենց սիրելի մարդկանց համար: Նվերների ցանկում նոր տեխնիկան, հատկապես՝ սմարթֆոնները, շատ պահանջված են: Ուստի՝ նոր սմարթֆոնների անծայրածիր շուկայում ճիշտ կողմնորոշվելու համար The Business Insider-ը հրապարակել է 10 լավագույն սմարթֆոնների ցանկը: Պարբերականը ներկայացրել է սարքերի տեխնկական բնութագիրն ու գները:

 

(շարքը՝ վերջից)

10. Google Nexus 5

 

#10 Google Nexus 5

 

Ամերիկյան Google ընկերության Nexus 5 սմարթֆոնը գործում է Android օպերացիոն համակարգով և ավելի արագ է թարմացումները ստանում, քան Android-ով գործող որևէ այլ հեռախոս: Սմարթֆոնի միակ թերությունը տեսախցիկն է, որն այդքան էլ հզոր չէ: Nexus 5-ի գինը 349 դոլար է:

 

9. Sony Xperia Z3

 

#9 Sony Xperia Z3


Ճապոնական Sony ընկերության Z3 հեռախոսն այս տարվա լավագույն մոդելներից է: Այն ջրակայուն է, ունի 5.2 դյույմանոց էկրան, հրաշալի տեսախցիկ: Հեռախոսի գինը 630 դոլար է:

 

8.  Samsung Galaxy S5

 

#8 Samsung Galaxy S5


Հարավկորեական Samsung ընկերության վերջին Galaxy S5 հեռախոսն ունի երբևէ սմարթֆոնների համար պատրաստված ամենաորակյալ էկրանը: Դրա տեսախցիկը ևս բարձր է գնահատվել, իսկ ինչ վերաբերում է սարքի գնին, ապա այն արժե 610 դոլար:

 

7. Nexus 6

 

#7 Nexus 6


Google-ի ամենաթարմ սմարթֆոնը Nexus 6-ն է, որն ունի հսկայական` 6 դյույմ անկյունագծով էկրան: Այն պատրաստվել է Motorola ընկերության կողմից, և առաջին սմարթֆոնն է, որը գործում է Android համակարգի նոր տարբերակով`Lollipop-ով: Սմարթֆոնի գինը 649 դոլար է:

 


6. OnePlus One

 

#6 OnePlus One


Չինական OnePlus  ստարտափի ստեղծած One սմարթֆոնն ունի 5.5 դյույմանոց էկրան, հրաշալի ծրագրակազմ և արժե ընդամենը 300 դոլար:

 

5. Moto X

 

#5 Moto X


Motorola ընկերության նոր Moto X սմարթֆոնը, որը ներկայացվել է սեպտեմբերին, կարող է մրցել լավագույն Android-հեռախոսների հետ: Այն ունի 5.2 դյույմանոց էկրան ու տեխնիկական բնութագրով շատ նման է Nexus 5-ին: Սարքի գինը 500 դոլար է:

 

4. HTC One (M8)

 

#4 HTC One (M8)


Թայվանական HTC ընկերության HTC One (M8) սմարթֆոնն ունի Android օպերացիոն համակարգ, գեղեցիկ դիզայն, հզոր տեսախցիկ և բարձրորակ մետաղական կոնստրուկցիա: Դրա գինը 540 դոլար է:

 

3. Galaxy Note 4

 

#3 Galaxy Note 4


Samsung-ի նոր Galaxy Note 4-ը, ըստ աղբյուրի, ընկերության պատրաստած ամենալավ սմարթֆոնն է: Այն ունի 5.7 դյույմանոց որակյալ էկրան, մասնակիորեն մետաղական կոնստրուկցիա և 750 դոլար գին:

 

2. iPhone 6 Plus

 

#2 iPhone 6 Plus


Սմարթֆոնների ու պլանշետների միավորման կողմնակիցներին առավել դուր կգա Apple  ընկերության iPhone 6 Plus-ը, որը բարակ է, պատրաստված է մետաղից, ունի գեղեցիկ դիզայն: Դրա գինը սկսվում է 749 դոլարից:

 

1. iPhone 6

 

#1 iPhone 6


Apple-ի արտադրած iPhone 6-ը շուկայի լավագույն սմարթֆոնն է, քանի որ այն գեղեցիկ դիզայնի, հետաքրքիր հավելվածների, մեծ էկրանի կատարյալ համադրություն է: Սմարթֆոնի գինը սկսվում է 649 դոլարից:

10 լավագույն սմարթֆոնները` ըստ Business Insider-ի (լուսանկարներ)