Threadsmiths-ի տեխնոլոգիական շապիկները չեն կեղտոտվում (լուսանկարներ, տեսանյութ)
Threadsmiths ընկերությունը ներկայացրել է Cavalier շապիկները, որոնք չեն կեղտոտվում, քանի որ դրանց կտորի կառուցվածքը մշակված է հատուկ նյութով, որը թույլ չի տալիս խոնավությանն ու կեղտի մնացորդներին կպչել մակերեսին։
Նորագույն տեխնոլոգիաներն այժմ հնարավորություն են տալիս այնպիսի մակերես ստեղծել, որի վրա կեղտաջուրը կամ ցեխը երկար չեն մնում, այլ արագորեն թափվում են՝ մակերեսը թողնելով լիովին մաքուր, գրում է 3dnews.ru-ն։
Այդ տեխնոլոգիան կոչվում է Ultra-Ever Dry և օգտագործվել է Nissan ընկերության կողմից մեքենաների չկեղտոտվող մակերես ստանալու համար։ Այն նաև օգտագործվում է «հիդրոֆոբ նանոտեխնոլոգիա» անվանումով։
Նոր շապիկները հնարավոր է միայն ձեռք բերել սպիտակ գույնով, սա ընկերության մարտավարությունն է՝ ապացուցելու, որ իրենց տեխնոլոգիան իսկապես գործող է։
Ընկերությունից հայտնել են, որ ձեռքով կամ լվացքի մեքենայով լվանալուց հետո անգամ շապիկն իր «մշտապես մաքուր մնալու» ունակությունները չի կորցնում։
Շուտով ընկերության կայքում հնարավոր կլինի նաև ձեռք բերել Cavalier երեխաների համար, իսկ առայժմ նախնական պատվերի համար հասանելի են միայն կանացի և տղամարդու շապիկները։














