Volvo-ն կրկին ավտոմեքենայի անվտանգության նորարարական լուծում է առաջարկել (լուսանկարներ)

09:28 • 10.12.14

Volvo XC90 ամենագնացը շատ հարցերում նորարար ավտոմեքենա է համարվում, քանի որ ավելի վաղ շվեդական Volvo ընկերությունն այն համալրել է ճոխ սրահով, հզոր շարժիչով, անվտանգության ակտիվ և պասիվ համակարգերով, գրում է 3dnews.ru-ն։

 

Volvo-ն հայտարարել է, որ ըստ իրենց ուսումնասիրությունների՝ ճանապարհատրանսպորտային պատահարների ամենատարածված պատճառներից մեկը մեքենայի երթևեկելի մասից դուրս գալն է։

 

Այդ է պատճառը, որ իրենք մշակել և գործարկել են նոր համակարգ, որը հետևում է մեքենայի երթևեկության ուղուն և անվտանգության գոտիներն ակտիվացնում վթարի դեպքում։

 

Համակարգը գործում է պարզ սկզբունքով. երբ մեքենայի նստատեղերին ամրացրած ցուցիչները կանխատեսում են մոտալուտ վթարը, ամրագոտիներն ակնթարթորեն է՛լ ավելի են ձգվում, որպեսզի ուղևորին ավելի ամուր պահեն նստատեղի վրա։

 

Համակարգը շատ արագ է գործում՝ 1 մմ/միլիվայրկյանում, ինչը նշանակում է, որ համակարգը կարող է գոտին ձգել 100 մմ-ով ընդամենը 0.1 վայրկյանում։

 

Բացի այդ, նստատեղերի մեջքին ամրացված են հատուկ դեֆորմացվող տարրեր, որոնք նպատակ ունեն նվազեցնել մարդու ողնաշարի վրա ներգործությունը։ 

Volvo-ն կրկին ավտոմեքենայի անվտանգության նորարարական լուծում է առաջարկել (լուսանկարներ)