Ինչպես փամփուշտից ականջակալներ պատրաստել (տեսանյութ)

09:38 • 10.12.14

Inspire To Make անունով օգտատերը YouTube է ներբեռնել մի տեսանյութ, որտեղ ցուցադրում է, թե ինչպես կարելի է փամփուշտները նաև օգտակար նպատակով օգտագործել, գրում է sploid.gizmodo.com-ը։

 

Երիտասարդ վարպետը վերցնում է Winchester MBS փամփուշտը, ապա փոքրիկ անցք է անում դրա մեջ։

 

Ապա վերցնում է 10 մմ լայնությամբ փայտի կտորը և տեղավորում փամփուշտը փայտի վրա. այն ավելի հարմար է տաշելու համար։

 

Տաշելուց հետո այն երկու մասի է բաժանում՝ դարձնելով 12 մմ երկարության։

Վերցնելով սովորական ականջակալները՝ դրանց վրայից հեռացնում է գործարանային կափարիչները և դրանք տեղավորում փամփուշտների մեջ ու ամրացնում։

Inspire to Make անունով օգտատերը նաև մեխից թուր է պատրաստել։ 

How to transform bullets into earphones

Ինչպես փամփուշտից ականջակալներ պատրաստել (տեսանյութ)