Շվեյցարացիները շարժական ղեկով ավտոմեքենա կստեղծեն (լուսանկարներ)

01:09 • 10.12.14

Rinspeed  շվեյցարական ընկերությունը, որը հայտնի է իր արտասովոր կոնցեպտային մեքենաներով,  ներկայացրել է Budii անվանումով  նոր անօդաչուի նախատիպի գծագրերը: Մեքենայի գլխավոր առանձնահատկությունը տեղափոխվող ղեկանիվն է:

 

Ինչպես գրում է Motor.ru-ն` նախատիպի  ստեղծողների մտահղացմամբ` անօդաչուն ուղևորների համար «իրական ընկեր» պետք է դառնա: Ավտոմեքենան նախատեսված է ոչ երկարատև ամենօրյա ուղևորությունների համար: Տեխնիկական հատկությունների մասին մանրամասներ ընկերությունը դեռևս չի ներկայացրել: Հայտնի է միայն, որ ղեկասյունը ռոբոտացված է և կարող է տեղաշարժվել կառավարման ճակատային վահանակի երկայնքով:

 

Rinspeed-ի մեկնաբանմամբ` այս գործառույթը անհրաժեշտ է, երբ վարորդը ցանկանում է հանգստանալ մեքենա վարելիս: Նա կարող է միացնել  ինքնավար համակարգը կամ փոխանցել ղեկը ուղևորին:

 

 Budii-ի հանրային դեբյուտը կկայանա 2015-ի մարտի 5-ին` Ժնևի ավտոսրահում:

 

Rinspeed Budii. Скетчи Rinspeed

 

«Անօդաչու» մոդելը` Tesla Model S-ի հիման վրա

 

http://img.rl0.ru/6f411b286dbcaf6536f9f2a20f1eda38/c830x500q90/mtr.rl0.ru/upload/2/4a/de49b691345ab8ccd9f72a7fd8ec0.jpeg

 

Շվեյցարացիները շարժական ղեկով ավտոմեքենա կստեղծեն (լուսանկարներ)