Հաքերները ինտերնետում տարածել են նոր «Ջեյմս Բոնդի» սցենարը

23:56 • 13.12.14

Համացանցում է հայտնվել գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող ֆիլմաշարի նոր մասի սցենարը: Այս մասին հայտնում է Entertainment Weekly-ն:

 

Դա հնարավոր է դարձել Sony Pictures-ի վրա հաքերական հարձակման հետևանքով:

 

Աղբյուրը նշում է, որ Բոնդի մասին նոր ֆիլմը կարող է հիասթափեցնել հանդիսատեսին: Ստուդիաների ղեկավարները սցենարի մասին իրենց կարծիքներում նշել են, որ ֆիլմն «ընդհանուր առմամբ` լավն է», բայց ավարտը հիասթափեցնող է: Բացի այդ` բավականաչափ հաջող չէ գլխավոր չարագործը:

 

Ավելի վաղ հաքերների նույն հարձակման հետևանքով հայտնի էր դարձել, որ նոր «Բոնդը» կարող էր ամենաթանկը դառնալ ամբողջ ֆիլմաշարի կտրվածքով: Ղեկավարության նամակագրությունից հայտնի է դարձել, որ ֆիլմի բյուջեն 300 մլն դոլար է, սակայն ստուդիաների ղեկավարները պահանջում են բյուջեն կրճատել-հասցնել 250 մլնի:

 

Հաքերները ինտերնետում տարածել են նոր «Ջեյմս Բոնդի» սցենարը