Ուղեղի գեղեցիկ կողմը. Ճապոնական աճի արվեստով պատկերված նեյրոլոգիական նկարներ
Ապշեցուցիչ ու նուրբ պատկերներն ապացուցում են, որ գեղեցիկն ու խելքը կարող են համատեղ գոյություն ունենալ:
Այսպես գրում է Daily Mail-ը և ներկայացնում ասիական ոճի դիզայններ, որոնք պատկերում են մի շարք նեյրոլոգիական տեսարաններ` հիպոկամպից (գլխուղեղի հատուկ գոյացություն՝ ջրաձիու գալար) մինչև նյարդերի ծառանման տեսք ունեցող ընդլայնումը:
Ճապոնական արվեստը ներկայացնող պատկերները համատեղում են ավանդական թանաքային նկարչությունն ու ժամանակակից պատկերները, որոնք ստացվում են մանրադիտակի և համակարգչային ծրագրերի օգնությամբ:
Ինքնատիպ ու ժամանակակից աշխատանքներն ստեղծել է նյարդաբան-նկարիչ Գրեգ Դանը: Բոլոր պատկերները նա ստեղծում է ձեռքով, սակայն ոգեշնչվում է ուղեղի բարդ կառուցվածքը պատկերող միկրոսկոպիկ նմուշներից:






!['Neurons may be tiny in scale, but they posess the same beauty seen in traditional forms of [Japanese art]- such as trees, flowers, and animals', continued Mr Dunn.'I admire the Japanese, Chinese, and Korean masters because of their confidence in simplicity. I try to emulate this idea.'](http://i.dailymail.co.uk/i/pix/2014/12/15/2410089700000578-2874373-_Neurons_may_be_tiny_in_scale_but_they_posess_the_same_beauty_se-m-23_1418643740359.jpg)














