Մոլորակի բնակիչներն ականատես են եղել աստղային «հրավառության» (լուսանկարներ)
Աշխարհի տարբեր երկրների բնակիչներն անցյալ գիշեր եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ հնարավորություն են ունեցել հիանալու բացառիկ գեղեցկություն ունեցող տեսարանով` բազմաթիվ ընկնող աստղերով զարդարված երկնքով:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, մոտ 100-ի հասնող ընկնող աստղերը գիշերային երկնակամարում ստեղծել են աստղային «հրավառության» անմոռանալի տեսարան:
«Հրավառությունը» տեսանելի է եղել մոլորակի 2 կիսագնդերում, քանի որ երկինքն աննախադեպ պարզ է եղել:
Աստղաթափը հասել է իր գագաթնակետին գիշերվա ժամը 2-ին: Նշվում է, որ ընկնող աստղերը շարժվել են 35 կմ/ժ արագությամբ:




























