Լոնդոնի ամենաթանկարժեք թաղամասում սև թավշով պատված Rolls Royce են նկատել (լուսանկարներ, տեսանյութ)

20:17 • 15.12.14

Լոնդոնի կենտրոնական ամենաթանկարժեք Նայթսբրիջ շրջանի Harrods շքեղ առևտրի կենտրոնի բակում թավշեպատ Rolls Royce-ն են նկատել, որն արժանացել է անցորդների ուշադրությանը:

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը` 300,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ  մեքենան ամբողջությամբ պատված է եղել սև թավիշով: Թավշեպատումը, որն իրականացվում է տարբեր գույների թավիշով, նոր առաջարկ է սուպերքարերի հատուկ պատվերների ցանկում, որը կարծես տարածում է գտնում շքեղ մեքենաների տերերի շրջանում:

 

 Բրիտանական ավտոտնակներից մեկի գնահատմամբ,  որտեղ ևս նման պատվերներ են իրականացվում, այդ աշխատանքը Rolls Royce-ի սեփականատիրոջ համար 3000 ֆունտ ստերլինգ արժեցած կլինի:

 

Թավշեպատման ծառայությունը ստեղծել է Velvet Car ֆրանսիական ընկերությունը, որը մասնագիտանում է շքեղ աքսեսուարների և ժապավենների պատրաստման գործում: Ծառայությունն իրենից ներկայացնում է  մեքենայի «փաթեթավորումը» եղանակային պայմանների նկատմամբ դիմացկուն մանրաթելով:

 


 

http://i.dailymail.co.uk/i/pix/2014/12/15/240FBB5D00000578-2874307-image-a-33_1418642068194.jpg

Flash: Onlookers stop to look at the vehicle, which was seen parked on the road outside Harrods yesterday

Trailblazer: This Porsche, pictured last year, is understood to be the first velvet-covered vehicle in Britain

Specialised: The wrap is coated with adhesives and durable textile fibers to withstand severe weather

 

Լոնդոնի ամենաթանկարժեք թաղամասում սև թավշով պատված Rolls Royce են նկատել (լուսանկարներ, տեսանյութ)