Samsung-ը բարձրացրել է Galaxy սմարթֆոնների գները Ռուսաստանում

13:55 • 15.12.14

Հարավկորեական Samsung ընկերությունը բարձրացրել է Galaxy սմարթֆոնների մի շարք մոդելների գները Ռուսաստանում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Դեկտեմբերի 16-ից Samsung-ը նոր մանրածախ գներ է սահմանում հետևյալ մոդելների համար՝ Galaxy Note 4 /SM-N910C/ - 39 990 ռուբլի, Galaxy Tab S 10.5'' LTE /SM-T805N 16GB/- 29 990 ռուբլի, Galaxy Tab S 10.5'' Wi-Fi /SM-T800N 16GB/ - 24 990 ռուբլի»,- նշվում է ընկերության հաղորդագրությունում։

 

Ընկերությունում գների բարձրացումը բացատրել են ռուբլու արժեքի թուլացմամբ։

 

Այժմ Galaxy Note 4-ի միջին արժեքը 36.990 ռուբլի է, Galaxy Tab S 10.5'' LTE-ն արժե 26.990 ռուբլի, Galaxy Tab S 10.5'' Wi-Fi-ը՝ 22.990 ռուբլի։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում դեկտեմբերի 24-ից իր արտադրանքի արժեքն է բարձրացնում ամերիկյան Apple ընկերությունը։

Samsung-ը բարձրացրել է Galaxy սմարթֆոնների գները Ռուսաստանում