Skype-ի զանգերը այսուհետ կուղեկցվեն սինքրոն թարգմանությամբ. տեսանյութ

23:00 • 15.12.14

Skype ծառայությունը թեստային ռեժիմում գործարկել է ձայնային զանգերի սինքրոն թարգմանություն: Այս մասին հայտնում է «Լենտա»-ն:

 

Skype Translator Preview-ն առայժմ գրեթե համաժամանակյա է թարգմանում տեքստը: Այժմ գործում են անգլերեն և իսպաներեն թարգմանական ծառայություններ, սակայն առաջիկայում նախատեսվում է զրույցների համաժամանակյա թարգմանություն մոտ քառասուն լեզվով:

 

Ծրագիրն աշխատում է  Windows 8.1-ով և  Windows 10-ի պրեվյու-տարբերակով: Զրուցակիցների արտասանած խոսքերը ծրագիրը վերծանում է տեքստի տեսքով, ապա թարգմանում մեկ այլ լեզվով և վերարտադրում հնչյունային տարբերակով:

 

Ծրագիրն արդեն փորձարկվել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի մի քանի դպրոցներում: Ծրագրից կարելի  է օգտվել անվճար: Պետք է գրանցվել և հայտ ներկայացնել Skype Translator-ի կայքում:


 

Skype-ի զանգերը այսուհետ կուղեկցվեն սինքրոն թարգմանությամբ. տեսանյութ